Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Այրոցք. ժողովրդական դեղամիջոցներ. 168.am

Այրոցք. ժողովրդական դեղամիջոցներ. 168.am

Այրոցքի զգացումն առաջանում է ստամոքսի, 12-մատնյա աղիի և կերակրափողի շարժողական ֆունկցիայի խանգարման հետևանքով։ Այրոցքի զգացումն առաջանում է կերակրափողում ստամոքսահյութի թթվային զանգվածի ի հայտ գալու հետևանքով։ Այրոցքը կարող է առաջանալ ստամոքսի խոցի, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի հետևանքով, նաև գործնականում առողջ մարդանց մոտ։ Վերջին դեպքում այն կարող է կապված լինել որոշ տեսակի սննդամթերքի հանդեպ ունեցած անհատական անընկալունակության հետ։


Դեղատոմսեր և խորհուրդներ


  • Հավանգի մեջ տրորել ընկույզի կամ քաղցր նուշի միջուկ։ Ուտել 1-ական ճ/գ, օրը 2-3 անգամ։ Նուշը կարելի է փոխարինել ծիրանի կորիզի միջուկով։

  • Դանդաղ ծամել վարսակի կամ գարու սերմ` 1 քառորդ թեյի գդալի չափով։ Գործողությունը կատարելու ժամանակ և հաջորդող 15-20 րոպեի ընթացքում չի կարելի օգտագործել որևիցե հեղուկ։

  •  Մանրացնել, փոշի դարձնել խաշած ձվի կճեպը, խմել 1-ական քառորդ թ/գ, օրը 3-4 անգամ։

  • Հում կարտոֆիլը կլպել, լվանալ, անցկացնել քերիչով, զտել հյութը։ Խմել 1-ական ճ/գ` օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Օգտագործել միայն թարմ քամված հյութը։

  •  Խմել հիմնային բաղադրություն ունեցող հանքային ջուր։ Պիտանի է միայն ապակյա շշերի մեջ փակված ջուրը։ Եթե այրոցքը շարունակվում է մի քանի օր, ապա նախաճաշից առաջ ուտել հնդկացորենի շիլա։ Սահմանափակել ճարպերի քանակը սննդակարգում և ավելացնել ջրի քանակը։ 


Բոխնի բժշկական (Angelika archangelica) դեղաբույսի չորացրած տերևը, արմատը, սերմը մանրացնել և փոշի դարձնել։ Կես գրամ հումքը լցնել 200 մլ եռացրած ջրի մեջ, 30 րոպե թրմել փակ կափարիչի տակ, քամել։ Խմել 200-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Բույսը տարածված է ՀՀ Տավուշ, Լոռի, Արագածոտն մարզերի լեռնային բարձրադիր գոտիների խառն անտառներում, խոնավ մարգագետիններում, գետակների և առվակների ափերին։ Հրաշալի մեղրատու բույս է։


Հնարավորության դեպքում պատրաստել բոգ դեղինի արմատի ոգեթուրմ. 2 թ/գ հումքը 21 օր թրմել 300 մլ չոր գինու կամ 200 մլ օղու մեջ, քամել։ Խմել 2-ական ճ/գ գինու կամ 1,5 ճ/գ օղու ոգեթուրմ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Բոգ դեղինն անչափ գեղեցիկ բույս է, խաչաձև դասավորված տերևներով։ Գրանցված է «Կարմիր գրքում»։ Հանդիպում է ՀՀ Վայքի, Ստեփանավանի, Սիսիանի, Ապարանի, Մարտունու շրջանների լեռնային գոտիների անտառային բացատներում, խոտածածկ վայրերում, թփուտներում։ 


Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ